Մարդիկ կան՝ վատ բաներ են մեր հետևից ասում, մարդիկ կան՝ ուրախանում են. Հելոուինը` Հայաստանում

VIDEO. Սոս Ջանիբեկյանը, Լուիզա Ներսիսյանը, Դիանա Մալենկոն և Լևոն Հախվերդյանը՝ սիրային քառանկյունու կիզակետում

Ինչպես Նարեին դիմավորեցին «Զվարթնոց» օդանավականում՝ «Մանկական Եվրատեսիլում» հաղթանակից հետո. երգչուհու էմոցիաները

Թեմա կա. ո՞ւմ մասին է Աստղիկ Սաֆարյանը մտածում գիշերվա 2-ին և ո՞ւմ է տեսնում որպես «Երկու աստղի» հաջորդ զույգ

Օսկար Ուայլդի «Սալոմեն»՝ Երևանի դրամատիկական թատրոնի նոր հարթակում

Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Playboy-ի հիմնադիր Հյու Հեֆները պահանջել է երկվորյակ քույրերից սեքսով զբաղվել իրար հետ. այլասերված ֆանտազիաներ  

13:33, 5 նոյեմբերի

Playboy-ի նախկին մոդել Քարիսա Շենոնը բացահայտել է ամսագրի հիմնադիր Հյու Հեֆների ցնցող պահանջները, որը, ըստ նրա, փորձել է ստիպել իրեն և իր երկվորյակ քրոջը՝ Քրիստինային, միմյանց հետ սեռական հարաբերություն ունենալ:

Page Six-ին տված հարցազրույցում 37-ամյա դերասանուհին հաստատել է Հեֆների այրու՝ Քրիստալ Հարիսի պնդումներն այն մասին, որ Հեֆները ստիպել է սեռական գործողություններ կատարել՝ արյունապղծության տարրերով։

Կարիսան խոստովանել է, որ զարմացած է հանրության արձագանքից արյունապղծության մասին հիշատակմանը. նրա կարծիքով, նման ենթադրությունները պետք է վաղուց առաջացած լինեին: Նա նախկինում ասել է, որ Հեֆների հետ սեռական հարաբերությունը ընկալում է որպես «հարձակում» և «բռնաբարություն»: Մասնավորապես, նա պնդել է, որ իրեն և Քրիստինային ստիպել են համաձայնվել խմբային սեռական հարաբերությունների իրենց 19-ամյակի օրը: «Նա փորձել է ստիպել քրոջս և ինձ միմյանց հետ սեռական հարաբերություն ունենալ», - ասել է Քարիսան: Նա, սակայն, ընդգծել է, որ երկվորյակները երբեք իրականում ինտիմ հարաբերությունների մեջ չեն եղել:

«Մենք երբեք նման բան չենք արել: Մենք ձևացրել ենք: Ամեն անգամ: Եվ դա սարսափելի էր: Մենք ամբողջությամբ խաղացել ենք դա», - ասել է նա:

Ըստ Քարիսայի՝ Քրիստալ Հարիսը, որը Հեֆների կինը եղել է 2012 թվականի դեկտեմբերից մինչև նրա մահը՝ 2017 թվականի սեպտեմբերին, գիտեր, որ քույրերը միայն կեղծում են ինտիմ կապը։ Հեֆները, ըստ նախկին մոդելի, ոչինչ չէր կասկածում և հավատում էր, որ դա իրական է։

«Նա ուզում էր դիտել, ուզում էր, որ մենք միմյանց շոյենք, և ասաց, որ եթե մենք իսկապես սիրում ենք միմյանց, պետք է դա անենք միասին», - հիշում է Քարիսան։

Քույրերը, պնդում է նա, նախապես համաձայնել էին ձևացնել՝ խուսափելու Հեֆների պահանջներից։ Նրանք երկուսն էլ գիտեին, որ չեն ուզում մաս կազմել տեղի ունեցողին և միասնական էին իրենց դիրքորոշման մեջ։

Քարիսան նաև խոստովանել է, որ այդ փորձառությունը ստիպել է իրեն մտածել իր մյուս երկվորյակ քույրերի՝ Սենդիի և Մենդի Բենթլիի մասին, որոնք 1990-ականների վերջին և 2000-ականների սկզբին Playboy Mansion-ի մշտական հյուրեր էին։ Նա ենթադրել է, որ նրանց համար, հնարավոր է, ավելի դժվար էր պահպանել իրենց դեմքը, քանի որ Հեֆներն այն ժամանակ ավելի երիտասարդ էր և ավելի դժվար էր խաբել նրան։

Playboy-ից հեռանալուց մի քանի տարի անց Քարիսան քույրերին հանդիպել է մի երեկույթի ժամանակ։ Նա ասել է, որ նրանք շատ լուռ ու զուսպ էին թվում։

«Ես նայեցի նրանց և մտածեցի. «Օ՜, Աստված իմ, ես շատ եմ ցավում նրանց համար։ Կարծում եմ՝ այս վայրը կոտրել է նրանց»։ Ես ինքս ինձ խոստացա, որ երկար չեմ մնա այս առանձնատանը», - ասել է նա։

Երկվորյակները 18-ից 20 տարեկանում ապրել են Հեֆների հայտնի Լոս Անջելեսի առանձնատանը։ Քարիսան նաև խոստովանել է, որ տեղափոխվելուց առաջ նա պատկերացում անգամ չուներ, որ մեդիա մագնատի շրջապատի բազմաթիվ կանայք իրականում ինտիմ հարաբերություններ են ունեցել նրա և այլ տղամարդկանց հետ։

Հեֆներից հեռանալուց հետո Շենոն քույրերը շարունակել են պոռնո նկարահանել գրեթե տասը տարի, այդ թվում՝ միասին։ Նրանք նախկինում բացատրել էին, որ այս աշխատանքը համարում են գոյատևման միջոց։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search